Բաժիններ՝

Սենյակային մի շարք հայտնի բույսեր վտանգավոր են ճանաչվել

Սոցիալական ցանցերում իրենց գրավիչ տեսքի շնորհիվ մեծ պոպուլյարություն ձեռք բերած որոշ սենյակային բույսեր կարող են վտանգավոր լինել կենդանիների համար, զգուշացրել է ինտերիերում բույսերի դիզայնի մասնագետ Թոնի Գիլբերտը: Մասնագետը դրանք թվարկել է Mirror-ի հետ զրույցում:

Գիլբերտի խոսքերով՝ թունավոր և տարածված բույսերի ցանկը գլխավորում է ալոե վերան, որը հանդիպում է ավելի քան հինգ միլիոն ինստագրամյան գրառումներում: Այն գուցե ունի բուժիչ հատկություններ մարդկանց համար, բայց ընտանի կենդանիների դեպքում կարող է ծայրահեղ վտանգավոր լինել. տերևի մեկ կտորը, որը կարող են կենդանիները ուտել, կառաջացնի փսխում, լուծ, դող և ծայրահեղ հոգնածություն: Կենդանիների համար թունավոր տարածված բույսերի շարքում երկրորդ տեղում է ամերիկյան ագավան:

«Ընտանի կենդանիների մոտ այս բույսը կարող է առաջացնել բերանի գրգռում, թքարտադրություն և ստամոքսի խանգարում»,- բացատրել է փորձագետը:

Dracaena tristrata-ն (սկեսուրի լեզուն), որը հայտնի է օդը մաքրելու իր հատկությամբ, նույնպես թունավոր է կատուների և շների համար և կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, թքարտադրություն և թուլություն:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս