Թրամփն առաջին անգամ խոսել է իր «մահվան» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կյանքում երբեք իրեն ավելի լավ չի զգացել։ Նա այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում՝ մեկնաբանելով իր ենթադրյալ «մահվան» մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները։

«Կյանքումս երբեք ինձ ավելի լավ չեմ զգացել»,- գրել է ամերիկացի առաջնորդը։

Հանրապետականի վատառողջության մասին լուրերը տարածվել էին համացանցում: Դրանք արձագանք էին փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հայտարարությանը, ով ասել էր, որ պատրաստ է ղեկավարել երկիրը, եթե Թրամփի հետ ինչ-որ բան պատահի:

Տեսանյութեր

Լրահոս