
«Մնում է հասկանալ՝ հավատո՞ւմ է Մոսկվան Նիկոլի «արցունքներին», թե՞ ոչ». էդուարդ Շարմանազով

էդուարդ Շարմանազովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքիան ու Ադրբեջանն են ձեր «եղբայրական պետուլթյունները», ոչ թե ՌԴ-ն։
Նիկոլ, ինչո՞ւ «եղբայրական երկիր» ՌԴ-ն Սյունիքում չի կարողանում բացել հյուպատոսություն։
Ինչո՞ւ ՌԴ եւ ՀԱՊԿ դիտորդների փոխարեն ՀՀ-ում հայտնվեցին ԵՄ դիտորդները։
Ինչո՞ւ «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերվեցին ռուս սահմանապահները։
Ինչո՞ւ քո կողմից Ադցախի հանձնումը փորձեցիր ՌԴ «գրպանում տեղավորել»։
Ինչո՞ւ ռուսական բանակցային հարթակից թռար արեւմտյան հարթակ։
Ինչո՞ւ սառեցրիր հարաբերությունները ՀԱՊԿ-ում։
Ինչո՞ւ Աժ -ում ԵՄ անդամակցելու ցաննկություն հայտնելու օրենք ընդունեցիք։
Ինչո՞ւ ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ անվտանգային սպառնալիք հայտարարեցիր։
Ինչո՞ւ ՌԴ-ին մեղադրեցիք ՀՀ-ի դեմ «կիբերպատերազմ» հրահրելու մեջ։
Ինչո՞ւ թիմակիցներիդ ուղարկեցիր ուկրաինացի պաշտոնյաների հետ հանդիպման։
Ինչո՞ւ էր քպ-ական պատգամավորդ Հռոմի ստատուտի ընդունումը ներկայացնում «Պուտինին ձերբակալելու» հնարավորություն։
Եղբայրական հարաբերություններն այդպիսին չեն լինում։
Մնում է հասկանալ՝ հավատո՞ւմ է Մոսկվան Նիկոլի «արցունքներին», թե՞ ոչ»։