Ադրբեջանը կդառնա Ռուսաստանի կողմից հիմնադրված կազմակերպության գործընկերը

Ադրբեջանը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գործընկեր, երբ երկխոսության գործընկերների և դիտորդ երկրների կարգավիճակը միավորվի։ Այս մասին հաղորդում է APA-ն՝ հղում անելով ՇՀԿ անդամ երկրների Տյանցզինյան հռչակագրին։

Հաղորդվում է, որ նշված կատեգորիաներում ընդգրկված պետությունները այժմ կստանան միասնական կարգավիճակ՝ «ՇՀԿ գործընկեր»։ Կազմակերպության դիտորդների թվում են Աֆղանստանը և Մոնղոլիան, իսկ Ադրբեջանից բացի՝ երկխոսության գործընկերներ են եղել նաև Հայաստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և այլ երկրներ։

ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականին Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի առաջնորդների կողմից։ Ներկայումս դրա կազմում են նաև Պակիստանը, Իրանը և Բելառուսը։

Տեսանյութեր

Լրահոս