Bloomberg. ՆԱՏՕ-ն, որը ստեղծվել է ԽՍՀՄ-ն զսպելու համար, այժմ խաղաղեցնում է ԱՄՆ-ին

ՆԱՏՕ-ն, որը ստեղծվել է Խորհրդային Միությունը զսպելու համար, այժմ ստիպված է աշխատել «անկայուն» Միացյալ Նահանգները զսպելու ուղղությամբ, այսպես է կարծում Bloomberg գործակալության սյունակագիր Մաքս Հասթինգսը:

«Եթե Սառը պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ի անդամների համար գլխավոր մարտահրավերը վտանգավոր Խորհրդային Միության զսպումն էր, այսօրվա մարտահրավերը անկայուն Միացյալ Նահանգների սանձահարումն է»,- գրում է Հասթինգսը։

Հոդվածագրի կարծիքով՝ եվրոպացիները շողոքորթության միջոցով փորձում են համոզել ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփին ավելի զուսպ լինել։

Տեսանյութեր

Լրահոս