 
                        «Կաթողիկոս ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, ոչ թե վարչապետն է նշանակում». Իրաքի թեմի առաջնորդ
 
                                    Անձը չէ, որ պետք է ինձ շեղի, որ հայ եկեղեցու դեմ շարժվեմ։ Ամուր կանգնած եմ հայ եկեղեցու կողքին։ Այս մասին նշել է ՀԱԵ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տեր Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը։
Սրբազանն ընդգծում է, որ Հայաստանի իշխանության իրավասության սահմաններում չէ փոփոխություններ կատարել եկեղեցու։
«Կաթողիկոս ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, ոչ թե վարչապետն է նշանակում։
Միայն ազգային եկեղեցական ժողովը կարող է այդ հարցը բարձրացնելը կամ եթե դավաբանական խախտումներ լինեն։ Եթե սրանք չկան, մնացածն ամբողջը քամիներ են»,- ասում է Տեր Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        