
ԱՄՆ պետքարտուղարը և ԱԷՄԳ-ի ղեկավարը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում և Իրանում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին քննարկել են իրադրությունն Ուկրաինայում և Իրանում:
Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Հայտարարությունից հետևում է, որ Ռուբիոն և Գրոսին օգոստոսի 27-ին հանդիպում են անցկացրել ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի՝ սեպտեմբերի 8-12-ը Վիեննայում նախատեսված հերթական նիստի նախօրեին: Հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը և գործակալության գլխավոր տնօրենը քննարկել են «գլոբալ միջուկային անվտանգության, այդ թվում՝ Ուկրաինայի միջուկային օբյեկտներում անվտանգության հարցերը, ինչպես նաև ԱԷՄԳ-ի մոնիթորինգի և տեսչական ստուգումների, այդ թվում՝ Իրանում տեսչական ստուգումների անցկացման ջանքերը: