Բաժիններ՝

Կառլոս Ալկարասը դուրս եկավ ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջան

Աշխարհի երկրորդ ռակետ, 22-ամյա իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը դուրս է եկել ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջան:

US open-ի տղամարդկանց մենախաղի մրցաշարի երկրորդ շրջանում Ալկարասը երեք սեթում հաղթեց վարկանիշային աղյուսակի 65-րդ համար 24-ամյա իտալացի Մատիա Բելուչիին` 6:1, 6:0, 6:3 հաշվով:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Յանիկ Սիններն է, իսկ կանանց մրցաշարում`Արինա Սաբալենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս