Բաժիններ՝

Սիրիական բանակն Իսրայելի ուղղությամբ է շրջել իր Tishreen հրթիռները. The Sunday Times

Բրիտանական The Sunday Times թերթի փոխանցմամբ՝ սիրիական բանակն Իսրայելի ուղղությամբ է շրջել Tishreen հրթիռները: Սիրիայի հրթիռային զորքերին հրամայվել է հարվածել Թել Ավիվին, եթե իսրայելական բանակը հարձակում գործի սիրիական տարածքի օբյեկտների վրա:

Այս մասին թերթին հայտնել են ռազմական աղբյուրները՝ հենվելով հետախուզական արբանյակների տվյալների վրա: Թերթը հիշեցնում է, որ Սիրիայում արտադրվող «երկիր-երկիր» դասի Tishreen (M-600) հրթիռներն ունակ են կրել մինչև 500 կիլոգրամ մարտական մաս և հաղթահարել ավելի քան 200 կիլոմետր հեռավորություն:

Տվյալ հրթիռները հանդիսանում են իրանական Fateh-110 հրթիռների սիրիական համարժեքը: Իսրայելցի ոմն չինովնիկ ամերիկյան The New York Times թերթին հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը զգուշացրել է յուրաքանչյուր թշնամական ակտի դեպքում Իսրայելի համար հնարավոր ծանր հետևանքների մասին:

592113_20130519065544

.

592112_20130519064908

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս