Բաժիններ՝

Քիմիական զենքի կիրառման ապատեղեկատվությունն Իրաքի նման կարող է ներխուժման պատրվակ ծառայել. Բաշար Ասադ

Արգենտինյան Clarin թերթին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքել է այն տեղեկատվությունը, թե երկրի զինված ուժերն ապստամբների դեմ պայքարում կիրառել են քիմիական զենք:

Ասադի կարծիքով՝ նմանատիպ ապատեղեկատվությունը ծառայում է երկիր ներխուժելու նախապատրաստությանը. «Քիմիական զենքը հանդիսանում է զանգվածային ոչնչացման զենք (ԶՈԶ): Մի՞թե կարելի է հավատալ, որ այդ զենքն օգտագործվել է քաղաքում կամ արվարձանում և խլել է 10-20 կյանք:

Ո՛չ, այդ զենքի օգտագործումը կնշանակեր մի քանի րոպեում հազարավոր, տասնյակ հազարավոր զոհեր: Մի՞թե կարելի կլիներ թաքցնել այդ ամենը: Այդպիսի մեղադրանքն անհիմն է և կարող է ծառայել միայն որպես պատրվակ՝ երկրի ներքին գործերին միջամտելու համար: Դա հնարավոր է, նրանք արդեն իսկ դա արել են Իրաքում:

Արևմուտքը ստում է և դիմում է կեղծիքների, ինչը նրանց ավանդույթներից է: Դրա համար էլ մենք չենք կարող բացառել այդպիսի հնարավորություն: Գոյություն ունի շատ մեծ հավանականություն, որ ինչ-որ պահի կարող է տեղի ունենալ ռազմական ուղիղ միջամտություն՝ թեկուզև սահմանափակ»:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Կատարը BritAm ընկերության միջնորդությամբ պլանավորել է Լիբիայից քիմիական զենք հասցնել Սիրիայի Հոմս քաղաք, ինչը պետք է իրականացվեր Լիբանանի տարածքով:

Դա պետք է հանգեցներ այնպիսի տպավորության առաջացմանը, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է կիրառել ապստամբների նկատմամբ: Այդ նպատակով BritAm-ը պետք է Լիբիայից նշանակման վայր հասցներ քիմիական զենքով ճիշտ այնպիսի ռումբեր, ինչպիսիք որ ունի նաև Սիրիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս