Թուրքիան ու Եգիպտոսը համաձայնվել են «Նավթաքիմիական OPEC» ստեղծելու մասին Իրանի առաջարկին

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ու Եգիպտոսը համաձայնվել են Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) օրինակով Նավթաքիմիական արտադրանք արտահանողների ֆորում ձևավորելու մասին Իրանի առաջարկին:

Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Աբդուլհուսեին Բայաթը: Վերջինիս խոսքերով՝ բանակցությունները կմեկնարկեն մոտ ժամանակներս, որոնցում կքննարկվեն ֆորումի կազմավորման մեխանիզմը, ինչպես նաև տվյալ կապակցությամբ խարտիայի նախապատրաստումը:

Բայաթը չի բացառել, որ այդ բանակցություններին կարող են մասնակցել նաև Կատարն ու Սաուդյան Արաբիան: Բայաթն ընդգծել է, որ PECF-ի պոտենցիալ անդամներն են Իրանը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Ռուսաստանը, Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան:

Իրանը դեռ նախորդ տարվա նոյեմբերին է առաջարկել ստեղծել Նավթաքիմիական արտադրանք արտահանողների գլոբալ ֆորում:

Տեսանյութեր

Լրահոս