Բաժիններ՝

Տղամարդը հեռախոսը վերադարձնելու և դրանում եղած լուսանկարները չհրապարակելու համար գումար է պահանջել. նա ձերբակալվել է

Օգոստոսի 20-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տված 22-ամյա երիտասարդը հայտնել էր, որ նախորդ օրը ժամը 23-ի սահմաններում բջջային հեռախոսը թողել է կինոթատրոնում, քիչ անց վերադարձել ու նկատել է, որ այն չկա։

Ժամեր անց իր հետ կապ հաստատած անծանոթը հեռախոսը վերադարձնելու և դրանում եղած լուսանկարները չհրապարակելու համար գումար է պահանջել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կատարել է Տավուշի մարզի 46-ամյա բնակիչը։ Նա օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին։

46-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031