Բաժիններ՝

Լոնդոնում ավելի քան 420 մարդ են ձերբակալել Կարիբյան կառնավալի ժամանակ

Ավելի քան 420 մարդ է ձերբակալվել Լոնդոնի Նոթինգ Հիլ շրջանում Կարիբյան կառնավալի երկու օրերի ընթացքում:  Այս մասին հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը։

«Ներկայում 423 ձերբակալություն է կատարվել Նոթինգ Հիլում  կառնավալի երկու օրերի ընթացքում», – ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 24-ին ոստիկանությունը հայտնել է 140 մարդու ձերբակալության մասին։

Ամենամյա Կարիբյան կառնավալը 1966 թվականից ի վեր անցկացվում է օգոստոսի վերջին երկուշաբթի և դրան նախորդող կիրակի օրերին՝ Լոնդոնի Նոթինգ Հիլ շրջանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս