Բաժիններ՝

Չեմ կարծում, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կստիպեն նրան համաձայնել հրադադարի․ Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը NBC News-ին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չկիրառելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշման մասին։

«Այն, ինչ մենք հիմա փորձում ենք անել, պատերազմին վերջ տալն է։ Եթե մենք ցանկացած պահի չկարողանանք այստեղ համաձայնության հասնել, ապա կլինեն հետևանքներ՝ ոչ միայն պատերազմի շարունակությունը, այլև այս բոլոր պատժամիջոցների պահպանումը, և, հնարավոր է, դրանց կավելանան նաև նորերը։ Բայց այն, ինչ մենք հիմա փորձում ենք անել, պատերազմին վերջ տալն է։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կստիպեն նրան համաձայնել հրադադարի։ Նրանք արդեն իսկ շատ խիստ պատժամիջոցների տակ են»,- ասել է Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշումն անհամատեղելի է կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար տարվող պայքարի հետ։

«Այդ տարբերակները [պատժամիջոցները] մնում են նախագահի հայեցողությանը։ Այն րոպեին, երբ նա կձեռնարկի այդ քայլերը, բոլոր բանակցությունները կդադարեն։ Այն րոպեին, երբ մենք կձեռնարկենք այդ քայլերը, աշխարհում ոչ ոք չի մնա, ով կկարողանար խոսել ռուսների հետ և փորձել նրանց նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ՝ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Այնպես որ, այդ պահը կարող է գալ։ Հուսով եմ՝ ոչ, քանի որ հույս ունեմ որ մենք խաղաղության համաձայնագիր կկնքենք»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս