Բաժիններ՝

Արթուր Իսպիրյանը նույնպես «քաշվել» է «Tonus»-ից (տեսանյութ)

Երևանի մի խումբ բնակչներ այսօր բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության շենքի դիմաց: Վերջիններս բողոքում էին, որ էլիտար շենքում բնակարան են գնել` վճարել ամբողջական արժեքի մոտ 80 տոկոսը, սակայն մինչ այժմ սեփականության վկայական չեն ստացել, իսկ մի քանի օր առաջ էլ տեղեկացել են, որ շենքը գրավի տակ է դրված:

Տուժող Հրաչ Մխիթարյանն ասաց, թե ինքը 2006թ. բնակարան է գնել Դավիթաշենում «Tonus Constructions» ընկերության կառուցած էլտիտար շենքում և ամբողջությամբ վճարել է գումարը. «Այսօրվա դրությամբ հայտնի է դարձել, որ «Tonus Constructions»  ՍՊԸ-ն պարտավորություններ ունի «Արցախբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ, որոնք չկատարելու դիմաց «Արցախբանկ» ՓԲԸ-ն բռնագրավում է էլիտար շենքը, և փաստացիորեն 150 բնակիչ մնում է օդից կախված: Մեր այսօրվա այստեղ հավաքվելու նպատակն այն է, որ կառավարությանը խնդրենք միջամտի, օգնի կամ այլ ծրագրերի միջոցով համաձայնության բերի «Tonus» ՍՊԸ-ին և «Արցախբանկ» ՓԲԸ-ին իրար հետ, որպեսզի բնակիչները չտուժեն, ինչ-որ ճանապարհով ավարտվի այս շենքը, և բնակիչները գնան, իրենց բնակարանները ստանան»:

Հայտնի երգիչ Արթուր Իսպիրյանը ևս տուժող է. նա նույնպես «Tonus Constructions» ընկերության կողմից Փափազյան փողոցում կառուցված շենքում բնակարան էր գնել և ամբողջությամ վճարել գումարը. «Ամեն տարի ձգձգում են, ասում են՝ այս տարի կլինի, մյուս տարի կլինի: Սեփականաշնորհման վկայականները մենք դեռ չենք ստացել, շենքն էլ 90 տոկոսով արդեն պատրաստ է, բայց ոչ մի աշխատանքներ չեն շարունակվում այնտեղ: Մենք տարբեր տեղերից իմացել ենք, որ շենքը գտնվում է գրավի տակ «Արցախբանկ»-ի կողմից»,- ասաց Արթուր Իսպիրյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ նկատեց, թե «ստացվում է լայնամասշտաբ ձևով բնակիչներին քցում են»:

Կարդացեք նաև

Քաղաքացիները պատմեցին նաև, որ իրենք տեղեկացել են, որ ապրիլի 20-ին վերջնական հանդիպում է տեղի ունենալու «Tonus Constructions» և «Արցախբանկ» ընկերությունների միջև: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ նկատեց, թե «ստացվում է լայնամասշտաբ ձևով բնակիչներին քցում են»:

Քաղաքացիները բողոքը լսեց Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով նշեց, թե կառավարությունը կուսումնասիրի դեպքը, սակայն կարող է հանդես գալ միայն միջնորդի դերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս