
Ադրբեջանն Իրանին չի լսի. Թուրքիայի հետ միասին կձգտի վերցնել «Զանգեզուրի միջանցքը». Լանա Ռավանդի-Ֆադայի
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող և Արևելյան մշակույթի կենտրոնի ղեկավար Լանա Ռավանդի-Ֆադային է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Իրան-Իսրայել հակամարտությունը և դրա ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա, Իրանի ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ, Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարդ հարաբերությունները, ինչպես նաև Թեհրանի դիրքորոշման փոփոխությունը, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում նոր նախագահի օրոք։
Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման և տարածաշրջանում Իրանի ազդեցության հնարավոր թուլացման վերաբերյալ իրանական կողմի գնահատականին։
Հայկ Դերզյան