Վերջին շաբաթների ընթացքում Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը հասավ իր գագաթնակետին, երբ ԱՄՆ-ի ուղիղ միջամտությամբ հարվածներ հասցվեցին Իրանի մի շարք ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներին, ներառյալ՝ միջուկային հետազոտությունների ու վերամշակման խոշոր կենտրոններին։ Իսրայելը և ԱՄՆ-ը իրենց առջև խնդիր էին դրել կասեցնել Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը, թույլ չտալ, որ Թեհրանը մոտենա միջուկային զենքի արտադրության հնարավորության շեմին։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություն է մտցվելու, և համաձայն ներկայացված նախագծի՝ Ադրբեջանի կազմում գտնվող ինքնավար հանրապետության նախարարների կաբինետը ենթարկվելու է ոչ թե Գերագույն մեջլիսին, այլ Ադրբեջանի նախագահին՝ իր աշխատանքի կարգը համաձայնեցնելով հենց նրա հետ:
Իրանական լրատվամիջոցները երեկ հաղորդել էին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ Իրանի նախագահը նշել է, որ իր երկրի հիմնական սկզբունքներից է համարում պատերազմից խուսափելը և համաշխարհային խաղաղության ու անվտանգության հաստատումը, սակայն երբեք չի լռի իր շահերի և անվտանգության ոտնահարման դեպքում: Այսինքն, ինչպես հայտարարել է Փեզեշքիանը, ավելի ուշ նաև՝ […]