Բաժիններ՝

Ի՞նչ է լինում, երբ գառը գնում են կեղծ 100 դոլարանոցով

Մայիսի 11-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ իրենից գառ են գնել, վճարել կեղծ 100 դոլար և մի տաքսի ավտոմեքենայով հեռացել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, Իսակովի պողոտայի թիվ 22 հասցեում, անհայտ անձը ոստիկանություն դիմած կնոջից գնել է մեկ գառ` վճարելով կեղծ 100 ԱՄՆ դոլար:
Մայիսի 14-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները, դրամանենգություն կատարելու կասկածանքով, Երևանի Վաղարշյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Գեորգի Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գեորգի Բ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս