Էլեկտրաէներգիա՞ն էլ կթանկանա
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սկսել է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթացը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, հաշվի առնելով 2013-2014 թվականներին կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության հաշվեկշռի փոփոխությունը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքի մեծության և մի շարք այլ գործոնների փոփոխությունները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց: