Բաժիններ՝

Հարավային Կորեայում հեղեղումներից 18 մարդ է զոհվել․ կան անհետ կորածներ

Հարավային Կորեայում նախորդ շաբաթվանից սկսված սաստիկ անձրևների և սողանքների հետևանքով զոհվել է 18 մարդ, ևս 9-ը անհետ կորած է համարվում։

Այս մասին հայտնում է Yonhap News-ը։

Ըստ Ներքին գործերի նախարարության՝ զոհերից 10-ը, ինչպես նաև 4 անհետ կորածներ գրանցվել են Սանչոնգի շրջանում։Հուլիսի 16-ից սկսված սաստիկ անձրևներից հետո ավելի քան 14000 մարդ ապաստան է գտել 15 խոշոր քաղաքում և նահանգում։

Պետական օդերևութաբանական գործակալությունը կանխատեսել է, որ հուլիսի 21-ի առավոտյան Հարավային Ջոլլա և Հարավային Կյոնսանգ նահանգներում, ինչպես նաև Ջեջու հարավային կղզում առատ տեղումներ են սպասվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031