Փաշինյանին ներսում աղմուկ է պետք, մեծ աղմուկ, որ դրսից հնչող ձայները խլանան. Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գրառումը․

«Փաշինյանի՝ եկեղեցու վրա հարձակում ծրագրելու-կազմակերպելու մասին գրառումը ներհայաստանյան/ներհայկական տիրույթում Ալիեւի նվաստացուցիչ հայտարարությունների առաջացրած աղմուկը այլ աղմուկով խլացնելու նպատակով է։ Նրան ներսում աղմուկ է պետք, մեծ աղմուկ, որ դրսից հնչող ձայները խլանան։ Որովհետեւ դրսում թույլ է, խոցելի է։ Ներսի բարձր աղմուկով դրսի իր թուլությունն ու խոցելիություն է սքողել փորձում։
Այս համատեքստում ափսոս է, իհարկե, շատ ափսոս է Հայաստանը։

Մեղք են նաեւ, շատ մեղք են այն միամիտները, ովքեր իրենք իրենց հավատացրել են, թե Փաշինյանը եկեղեցին մաքրելու խնդիր ունի ու նրա աջակիցն են դարձել։

Բոլոր հարցերը լուծել, ավարտել են, եկեղեցու մաքրագործումն է մնացել, որով պետք է զբաղվեն իշխանությունները՝ թիկունքում սեփական պրոպագանդիստների, զոմբիացված հետեւորդների ու ինքնախաբված միամիտների աջակցությունն ունենալով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031