Բաժիններ՝

Արմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Կարմիր կամրջի» վրա, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 67-ամյա Հայկ Կ․-ի վարած «Jeep Compass» մակնիշի և 22-ամյա Արմեն Ն․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 06-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031