Բաժիններ՝

Սնդիկի ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկի ապօրինի շրջանառություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Վ.Գրիգորյանը, ձեռք բերելով և իրացնելու նպատակով իր մոտ պահելով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկ, 2013թ. փետրվարի 9-ին նախնական համաձայնության է եկել իր հորեղբոր որդու` Մ.Գրիգորյանի, ապա նաև` վերջինիս ընկերոջ` Գ.Հակոբյանի հետ, և որոշել են այն փոխադրել Երևան քաղաք և իրացնել:  Այդ նպատակով 2013թ. փետրվարի 10-ին` ժամը 20:00-ի սահմաններում, թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկը Կապանից փոխադրել են Երևան:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Սյունիքի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Մ.Գրիգորյանին, Գ.Հակոբյանին և Վ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի Մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում.
Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս