Ոչ մի էական բան չգտան. այս ապօրինությունները, ինչպես տեսնում եք, անվերջ չեն. Ֆերոյան

Այսօր առավոտվանիցՍամվել Կարապետյանի եղբոր որդու՝ ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանն անհետաձգելի քննչական գործողություններ են կատարվել, որոնք քիչ առաջ ավարտվել են: Նույն պահին խուզարկություններ են ընթանում նաև ՀԷՑ-ում։

«Ավարտվեց քննչական գործողությունը, բայց այս ապօրինությունները, ինչպես տեսնում եք, անվերջ չեն: Մենք հատուկ լրագրողների համար տեղեկատվություն կհրապարակենք, մեր հանրությունը կիրազեկվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Ֆերոյանը՝ հավելելով, որ ոչ մի էական բան չեն գտել:

Լրագրողների հարցին՝ այս պահին որևէ պարզաբանում չկա՞, փաստաբանը կրկնեց, որ այս պահին որևէ պարզաբանում չունի, բայց հետագայում անպայման պարզաբանում լինելու է:

«Այս պահին չեմ ցանկանա ասել՝ ինչ էին փնտրում: Ոչ մի էական բան չգտան»,- շեշտեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս