Բաժիններ՝

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել  է միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը սպառնալիքների առկայության պայմաններում պետությունների պատասխանատու վարքագծի պահպանման կարևորությունը՝ վերահաստատելով Հայաստանի Հանրապետության բոլոր միջազգային պարտավորությունների կատարման հանձնառությունը։

Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել միջազգային հարաբերություններում իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված ջանքերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031