Թուրքիայում 15 մարդ կձերբակալվի Էրդողանին վիրավորելու համար

Ստամբուլում հանրահավաքի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով ձերբակալված 34 քաղաքացուց 15-ը կկանգնեն դատարանի առաջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հուլիսի 1-ին Սարաչհանե հրապարակում կայացած ցույցի ժամանակ մի խումբ ցուցարարներ վիրավորել էին Էրդողանին և դիմադրել ոստիկանությանը:

Դատախազությունը 7 կասկածյալի նկատմամբ «նախագահին վիրավորելու» մեղադրանք է ներկայացրել, մյուս 8-ի նկատմամբ՝ միայն «հասարակական կարգի խախտման» մեղադրանք:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանցային գրառմամբ հաստատել էր ձերբակալությունները և նշել, որ բոլոր օրինազանցների դեմ կգործեն օրենքի ողջ խստությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031