Բաժիններ՝

«Լիվերպուլ»-ը խորապես ցնցված է Դիոգու Ժոտայի մահվան լուրից

«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի մահվան կապակցությամբ։

Հաղորդագրության մեջ նշված է.

«Լիվերպուլ ֆուտբոլային ակումբը խորապես ցնցված է Դիոգու Ժոտայի ողբերգական մահվան կապակցությամբ։ Ակումբին տեղեկացվել է, որ 28-ամյա ֆուտբոլիստը մահացել է Իսպանիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից՝ իր եղբոր՝ Անդրեի հետ միասին։

«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը այս պահին որևէ մեկնաբանություն չի անի և խնդրում է հարգել Դիոգուի և Անդրեի ընտանիքի, ընկերների, թիմակիցների և ակումբի անձնակազմի անձնական կյանքը, քանի որ նրանք փորձում են հաշտվել անհավանական կորստի հետ։

Մենք կշարունակենք նրանց տրամադրել մեր լիակատար աջակցությունը»,- ասված է հայտարարության մեջ։

«Լիվերպուլ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտան մահացել է Իսպանիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Պատահարի հետևանքով մահացել է նաև նրա եղբայրը՝ Անդրեն։

Իսպանիայի ոստիկանությունը ներկայացրել է ողբերգական ավտովթարի մանրամասները։ Նշվում է, որ Դիոգու Ժոտան ու նրա եղբայրը երթևեկել են «Լամբորջինի» մակնիշի ավտոմեքենայով և, երբ փորձել են բարձր արագության տակ վազանց կատարել, այդ պահին ավտոմեքենայի անվադողը պայթել է, ինչից հետո մեքենան շրջվել ու այրվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031