Բաժիններ՝

Ուղևորափոխադրող ընկերությունը շուրջ 1,1 մլրդ դրամի հարկ է թաքցրել․ վարույթ է նախաձեռնվել

Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունը շուրջ 1,1 մլրդ դրամի հարկ է թաքցրել։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Կոմիտեն օպերատիվ տեղեկություններ է ստացել, ըստ որի՝ ընկերությունը ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում, որի արդյունքում բյուջե վճարման ենթակա հարկերը թերհայտարարագրվել են։

Հետազոտվել են ընկերության սևագիր մատյաններում առկա տվյալները, հարցման են ենթարկվել նաև կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության վարորդները։ ՊԵԿ–ը պնդում է, որ ընկերության կողմից մատուցված ծառայությունների մասով 2025-2026 թթ․ ընթացքում թերհայտարարագրվել է շուրջ 4.3 մլրդ․ դրամի իրացման շրջանառություն, որի արդյունքում էլ չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 1.1 մլրդ ՀՀ դրամի հարկային պարտավորություն։

Փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ խոսքը «Մուլտի տրանսպորտ» ընկերության մասին է։ Օրեր առաջ գրել էինք, որ ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 15 մլն ՀՀ դրամի չափով գրավ և բացակայելու արգելք, իրական շահառուն` Հայկ Գալստյանը, կալանավորվել էր: Օրեր անց հայտնի դարձավ, որ Դալլաքյանը ևս կալանավորվել է 2 ամսով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31