ԵԽԽՎ նախագահը մայիսի 13-ին պաշտոնական այցով մեկնելու է Թուրքիա
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը մայիսի 13-15-ին պաշտոնական այցով մեկնելու է Թուրքիա: Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ իր թուրքական այցի շրջանակներում Ժան Կլոդ Մինյոնը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքի, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի, ինչպես սոցիալական քաղաքականության ու ընտանեկան հարցերով նախարարi հետ:
Պլանավորված է նաև, որ Մինյոնը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: