Բաժիններ՝

Սաշայի և «Ճուտոյի» մասնակցությամբ ծեծկռտուք ու դանակահարություն է տեղի ունեցել Վանաձորում

Երեկ՝ հունիսի 4-ին ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել:

«Վանաձոր» բժշկական կենտրոնից ևս ահազանգ է ստացվել, որ  Վարդանանց և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկից դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, նշված փողոցի խաչմերուկում Լոռու մարզի բնակիչներ 19-ամյա Ա. Թ.-ն, ով ավելի շատ հայտնի է «Սաշա» մականվամբ, և 32-ամյա Ա. Ն.-ն վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում Ա. Թ.-ն մեջքով գետնին ընկած վիճակում դանակով հարվածներ է հասցրել իր վրա ընկած և իրեն նույնպես հարվածներ հասցնող Ա. Ն.-ին:

Վիճաբանությանը մասնակցություն է ունեցել նաև Վանաձորում հայտնի «Ճուտո» մականվամբ 17-ամյա Ռ. Գ.-ն:

Վերջինը, ինչպես նաև վիճաբանության մի քանի մասնակիցներ, դեպքի վայրից դիմել են փախուստի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս