Բաժիններ՝

Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրել են ռազմական ոլորտում համագործակցության արձանագրություն

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլում ընթացող IDEF-2013 ռազմական միջազգային ցուցահանդեսի շրջանակներում համագործակցության արձանագրություն է ստորագրվել Թուրքիայի պաշտպանության նախարարության Պաշտպանական արդյունաբերության քարտուղարության և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության միջև:

Թուրքական կողմից այն ստորագրել է Պաշտպանական արդյունաբերության քարտուղար Մուրադ Բայարը, իսկ ադրբեջանական կողմից՝ Պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Արձանագրությունը ներառում է մի շարք հեռանկարային նախագծեր, որոնք առնչվում են թուրքական ROKETSAN և Otokar ընկերություններին, թուրքական Մեքենաշինական ու քիմիական արդյունաբերության կորպորացիային (MKEK), ինչպես նաև Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը:

Արձանագրության ստոագրումից հետո Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն ընդգծել է, որ զարգանում է պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը: Նա հույս է հայտնել, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծերը կնպաստեն երկու երկրների բանակների ուժեղացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս