Բաժիններ՝

Արքայազն Հարին ցանկանում է վերցնել իր մոր ազգանունը. ԶԼՄ

Բրիտանական արքայազն Հարին ցանկանում է փոխել իր Մաունթբաթեն-Վինձոր ազգանունը, որը կրում են թագավորական ընտանիքի անդամները, դարձնելով Սպենսեր՝ իր մոր՝ արքայադուստր Դիանայի ազգանունը: Այս մասին գրում է Daily Mail թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Հրատարակության տվյալներով՝ Հարրին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ քննարկել է իր ազգանունը փոխելու հնարավորությունը արքայադուստր Դիանայի եղբոր՝ Չարլզ Սպենսերի հետ։

«Սուսեքսի դուքսը (Արքայազն Հարրին) ակտիվորեն հետաքրքրված էր մոր ազգանունը վերցնելու եղանակներով՝ հրաժարվելով Մաունթբաթեն-Վինձոր ազգանունից, որը կրում են նրա երեխաները՝ արքայազն Արչին և արքայադուստր Լիլիբեթը»,- ասվում է հրապարակման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30