Բաժիններ՝

Ֆրանսիայում ՊՍԺ-ի հաղթանակից հետո զանգվածային անկարգություններ են

Ֆրանսիայի տարբեր հատվածներում ՊՍԺ-ի երկրպագուների՝ Չեմպիոնների լիգայում ակումբի հաղթանակի կապակցությամբ տոնակատարությունների ժամանակ 692 հրդեհ է բռնկվել. կա 2 զոհ, շուրջ 200 տուժած և 559 կալանավորված: Զոհվածների թվում է 17-ամյա մի դեռահաս, որը դանակի վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում, հայտնում է AFP-ն:

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է երկու զոհի և 559 մարդու ձերբակալությունը. վերջիններս ներգրավված են եղել անկարգությունների մեջ, որոնք սկսվել են Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ի հաղթանակի տոնակատարության ժամանակ։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության վերջին տվյալներով՝ միայն Փարիզում անցած գիշերը բերման է ենթարկվել 491 մարդ։ Անկարգությունների ընթացքում տուժել է նաև 192 մարդ, այդ թվում՝ 22 իրավապահ և 7 հրշեջ, գրանցվել է հրդեհի 692 դեպք, այդ թվում՝ 264 ավտոմեքենայի հրկիզում։

Ոստիկանության և ֆուտբոլասերների միջև բախումներ են սկսվել այն բանից հետո, երբ շաբաթ երեկոյան ՊՍԺ-ն հաղթել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս