Պենտագոնը մտադիր է առնվազն 5 տոկոսով կրճատել իր քաղաքացիական ծառայողների քանակը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնը մտադիր է հետագա հինգ տարիներին առնվազն 5 տոկոսով կրճատել իր քաղաքացիական ծառայողների քանակը: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար առաջին տեղակալ Էշթոն Կարտերը.
«Մեզ անհրաժեշտ է վերակազմավորել մեր քաղաքացիական անձնակազմն այն ժամանակ, երբ մենք վերակազմավորում ենք մեր զինված ուժերը: Կոնկրետ ասած՝ մենք պլանավորում ենք հետագա 5 ֆինանսական տարում քաղաքացիական ծառայողների քանակը կրճատել 5-6 տոկոսով: Այդ կրճատումները համեմատական են նրա հետ, ինչն իրականացվում է զինված ուժերում»: