Բաժիններ՝

ԲՀԿ-ական նախկին մարզպետը կկալանավորվի. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով՝ Վայոց ձորի ԲՀԿ-ական նախկին մարզպետ, Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Ս. Բագրատյանին շուտով կկալանավորեն:

Հիշեցնենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ իր պաշտոնավարման տարիներին նա յուրացրել է 2012 թվականին կառավարության կողմից Վայոց ձորի մարզին հատկացված դիզվառելիքի ապօրինի իրացումից ստացված գումարը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Մեր տեղեկություններով՝ այս պահին հաջողվել է բացահայտել մարզի մոտ հինգ գյուղի համար հատկացված դիզվառելիքի 10 միլիոն դրամի յուրացում։ Ս. Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցվել, այն գտնվում է հատուկ քննչական ծառայությունում։ Նշենք, որ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը թողնելով դեռևս անցած տարի՝ նա ակտիվորեն սկսել է ծավալել բիզնես-գործունեություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս