Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը բաց դասախոսություն կվարի
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին բաց դասախոսություն կվարի՝ «Մարտահրավերներից` հնարավորություններ. աջակցելով Հայաստանին» թեմայով: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Հայկական գիտական համագործակցություն (ARMSCOOP) գիտական ցանցի համահիմնադիր-ադմինիստրատոր Արմեն Մարտիրոսյանը: Անգլերեն դասախոսությանը կինի համընթաց թարգմանություն:
Բաց դասախոսությունը տեղի կունենա մայիսի 15-ին Երևանի պետական համալսարանում:
Ժան Միշել Հապպին կխոսի Հայաստանի զարգացման խոչընդոտների հաղթահարման և «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2025թ.» ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանն աջակցելու ուղիների մասին՝ անդրադառնալով հատկապես հետևյալ երեք առաջնայնություններին. ա) աշխատատեղերի ստեղծում, բ) սոցիալական ծառայությունների արդյունավետություն և գ) պայքար կոռուպցիայի դեմ:
Դասախոսության ընթացքում Ձեր հետաքրքրությունները հնարավորինս հաշվի առնելու կարող եք լրացնել հետևյալ թերթիկը:
Մասնակցության համար պետք է տեղեկացնել նախօրոոք [email protected] կայքի միջոցով կամ 58 13 30, 58 14 50 հեռախոսահամարներով մինչևմայիսի 14-ը, ժամը 17:00:
Տեղեկացնենք, որ միջոցառումը կազմակերպել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնները(CRRC) Երևանի պետական համալսարանի հետ համատեղ: