Բաժիններ՝

ԱՄՆ-ն հայտարարել է նորագույն միջուկային ռումբի ստեղծման մասին

ԱՄՆ-ն ավարտել է B61-13 ազատ անկման առաջին ռումբի արտադրությունը՝ վերափոխելով B61 դասի ջերմամիջուկային ռումբը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ էներգետիկայի նախարարության միջուկային անվտանգության ազգային գործակալությունը (NNSA):

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ երկրի միջուկային զինանոցի արդիականացումը կարևոր նշանակություն ունի նախագահ Դոնալդ Թրամփի՝ «խաղաղություն ուժի միջոցով օրակարգի համար»։

Հայտարարությունից հետևում է, որ նախագիծն իրագործվել է նախատեսվածից գրեթե մեկ տարի շուտ։B-61 ազատ անկման միջուկային ռումբի նոր տարբերակի ստեղծումը հավանության է արժանացել 2023 թ. վերջին, իսկ աշխատանքները պլանավորվել էր ավարտել 2026 թ. գարնանը: B61-13-ով պլանավորվում է հանդերձել ժամանակակից կործանիչներն ու B-21 ռմբակոծիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս