Բաժիններ՝

Նաիր Տիկնիզյանը կհեռացվի «Լոկոմոտիվ»-ի մարզումներից

Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կհեռացվի հիմնական թիմի հետ մարզումներից:

Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները:Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտարարել էր, որ մտադիր է հեռանալ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ից:

«Ամռանը փոփոխություն եմ ուզում: Շնորհակալ եմ «Լոկոմոտիվ»-ին, թիմի գլխավոր մարզչին,  բայց այսօր ես նույնիսկ փոխարինման դուրս եկող խաղացող չեմ։ Ես հասկանում եմ իրավիճակը և ընդունում եմ այն արժանապատվորեն։ Մրցաշրջանից հետո կլինի երկխոսություն, որը ես ինքս կխնդրեմ ղեկավարությունից։ Կխնդրեմ, որ ինձ բաց թողնեն։

Ցավոք, չորս տարվա ընթացքում ես ոչինչ չեմ հաղթել։ Դժվար է մի ամբողջ տարի լռել»,-Տիկնիզյանի խոսքերը փոխանցել էր  Metaratings-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս