Սպորտի նախարարությունից ոչ հերքում են, ոչ էլ հաստատում
168.am-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աստղիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել:
Ի պատասխան՝ Աստղիկ Մարտիրոսյանն ասաց, թե չի կարող պաշտոնապես ոչ հերքել, ոչ էլ հաստատել լուրը.
«Լուրերի մասին ես էլ եմ տեղեկացել, բայց նախարարությունում պաշտոնական որևէ բան չկա, այսինքն՝ նոր նախարարի նշանակում չկա: Այնպես որ, ցավոք ես որևէ լուր պաշտոնապես ոչ կարող եմ հաստատել, ոչ էլ հերքել: Այս պահին դա է մեր ունեցած տեղեկատվությունը»:
Աստղիկ Մարտիրոսյանն ասաց, որ Ռոստոմյանը հիմա շարունակում է աշխատել որպես նախարարի պաշտոնակատար: