Բաժիններ՝

Մահացել է լեգենդար բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը

Բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչը մահացել է՝ 98 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով Գրիգորովիչի օգնական Ալեքսանդր Կոլեսնիկովին։

Յուրի Գրիգորովիչը ծնվել է 1927թ․ հունվարի 2-ին՝ Լենինգրադում, որտեղ էլ սովորել և ավարտել է պարարվեստի ուսումնարանն, ապա՝ ընդունվել Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն (այժմ՝ Մարիինյան)։ Մինչև 1961 թ․ եղել է մենակատար, այնուհատեւ՝ նույն թատրոնում հանդես եկել բեմադրություններով։ 1964-1995թթ Գրիգորովիչը եղել է Մեծ Թատրոնի գլխավոր բալետմեյստերը, իսկ 2008թ․ սկսած եղել է նույն թատրոնի փորձավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031