Ստամբուլում իր աշխատանքներն է սկսել IDEF-2013 միջազգային ռազմական ցուցահանդեսը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում իր աշխատանքներն է սկսել IDEF-2013 միջազգային պաշտպանական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարարության աջակցությամբ: IDEF-2013 ցուցահանդեսին մասնակցում է 49 երկրի 800 ընկերություն: 69 ընկերության ներկայացուցիչներն էլ ցուցահանդեսին մասնկացում են որպես դիտորդներ:
Ցուցահանդեսում կարելի է ծանոթանալ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վերջին նորույթներին: Թուրքական TAI ընկերությունը ներկայացրել է տեղական արտադրության առաջին ուսումնական ինքնաթիռը՝ Hürkuş-ը:
Otokar ընկերությունը ներկայացրել է Altay տանկը և Tulpar թրթուրավոր հետևակի մարտական մեքենան, ինչպես նաև Ural տրանսպորտային մեքենան և COBRA II նոր սերնդի մեքենան: Իսկ MKEK-ը ներկայացրել է վերջին 5 տարիներին արդիականացրած զենքերը: