Բաժիններ՝

Դոնալդ Թրամփը պատրաստվում է ստորագրել հրամանագիր, որը, կտրուկ կիջեցնի դեղերի արժեքը. ՏԱՐՈՍԸ ՄԵԶ. Արթուր Խաչատրյան

Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես ասում են, տվյալ դեպքում ՏԱՐՈՍԸ ՄԵԶ․

Նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ պատրաստվում է ստորագրել հրամանագիր, որը, կտրուկ կիջեցնի դեղերի արժեքը։

«Ես կստորագրեմ մեր երկրի պատմության ամենակարևոր հրամանագրերից մեկը։

Դեղատոմսով դեղերի և դեղագործական արտադրանքի գները գրեթե անմիջապես կնվազեն 30-80 տոկոսով», – գրել է նա՝ հավելելով, որ այս քայլով ԱՄՆ-ն դեղերի համար կվճարի նույն արժեքը, ինչ աշխարհում ամենացածր գին վճարող երկիրը։

Չնայած, մոտենում է ամառային հանգստյան և շրջագայության ժամանակահատվածը։

Մեր հայրենակիցները ճանապարհորդելով օրինակ՝ Վրաստան կամ Եգիպտոս կամ Թուրքիա կարող են կրկին անգամ օգտվելով իրավիճակից իրենց համար անհարժեշտ բոլոր դեղերը գնել այդ երկրներից, քանի որ այնտեղ շատ մատչելի է, ինչպես նաև շատ դեղեր ՀՀ-ում ուղակի առկա չէ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս