Վրաստանի քաղաքացիները ծխախոտի գնման վրա ծախսել են 1 մլրդ 589 մլն լարի

2024 թվականին Վրաստանի քաղաքացիները ծխախոտ գնելու համար ծախսել են 1 միլիարդ 589 միլիոն լարի։ Սա է ցույց տալիս մանրածախ առևտրի ոլորտի ուսումնասիրությունը։

Ավելի կոնկրետ, Galt & Taggart-ի ուսումնասիրության համաձայն, արագ սպառվող ապրանքների ոլորտի եկամուտը 2024 թվականին կազմել է 22 միլիարդ 7 միլիոն լարի։

Հատկանշական է, որ վաճառքի 50%-ը բաժին է ընկել մայրաքաղաք Թբիլիսիին, իսկ 50%-ը՝ շրջաններին։

Ինչ վերաբերում է վաճառված ապրանքներին, ըստ ուսումնասիրության` ոլորտի եկամուտների հիմնական մասը՝ 67%-ը, ստացվել է սննդամթերքից, 14%-ը՝ խմիչքներից, շուկաների եկամուտների 7%-ը` ծխախոտի վաճառքից, որը կազմում է 1 միլիարդ 589 միլիոն լարի։ 6%-ը հավասարապես բաշխվել է կենցաղային և անձնական հիգիենայի պարագաների միջև։

«2024 թվականին արագ սպառվող ապրանքների շուկան տարեկան աճել է 6.8%-ով և հասել 22 միլիարդ 7 միլիոն լարիի։ Բրենդային ցանցերը աճել են ավելի արագ տեմպերով, քան մյուս ձևաչափերը»,- ըստ aliq.ge-ի՝ ասված է ուսումնասիրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս