Բաժիններ՝

Աստծուն և ընկերոջը սիրելու մասին

Ոմն եղբոր մասին ասում էին, թե զամբյուղներ էր հյուսում և նրանց վրա կանթեր էր դնում: Լսեց, որ իր դրացին ասաց. «Ի՞նչ անեմ, քանի որ վաճառելու ժամանակն է, իսկ ես կանթեր չունեմ իմ զամբյուղների համար»:

Եվ եղբայրը գնաց, հանեց իր զամբյուղների վրայից կանթերը, տվեց դրացի եղբորը և ասաց. «Սրանք ավելորդ են, դի՛ր քո զամբյուղների վրա»:

Այդպիսով ավարտին հասցրեց իր եղբոր գործը` թողնելով իրենը:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

Կարդացեք նաև

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս