
Թուրքիայում 547 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել է, որ անկանոն միգրացիայի դեմ պայքարի շրջանականերում ամբողջ երկրում անցկացվել են ստուգումներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 21 միգրանտ-մաքսանենգ անօրինական տեղափոխման կազմակերպիչ, այդ թվում՝ 1 օտարերկրյա քաղաքացի, և 547 անօրինական միգրանտ։
Մասնավորապես լքված վայրերում, հասարակական, ժամանցի վայրերում, բեռնատարների կայանատեղիներում, տերմինալներում, նավահանգիստներում, հասարակական տրանսպորտի կանգառներում, կայարաններում ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։