Բաժիններ՝

Նեպալում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ռամչանդրա Պաուդելին

Նեպալում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահ Ռամչանդրա Պաուդելին։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, Նեպալում ՀՀ դեսպանը հանդես է եկել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ակտիվացմանն ուղղված ջանքերի ներդրման պատրաստակամությամբ:

Առանձնազրույցի ընթացքում Նեպալի նախագահը հաջողություններ է մաղթել ՀՀ դեսպանին, ով իր հերթին անդրադարձել է, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հաթակներում փոխշահավետ գործակցությանն ու հետագա նախաձեռնությունների իրականացմանը:

Հանդիպմանը ներկա են գտնվել Նեպալի ԱԳ նախարարը, նախագահի միջազգային հարաբերությունների խորհրդականը, բանակի գլխավոր շտաբի պետը, ԱԳՆ քարտուղարը (նախարարի առաջին տեղակալ), նախագահի աշխատակազմի քարտուղարը և այլ պաշտոնատար անձինք:

Ապրիլի 29-ին դեսպան Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Նեպալի ԱԳՆ արարողակարգի գլխավոր վարչության պետին:

Վահագն Աֆյանն այցելել է նաև Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսության տարածք, ծանոթացել համապատասխան գործունեության ծավալման հնարավորություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս