Բաժիններ՝

Հնդկաստանը Ֆրանսիայից 26 Rafale կործանիչ կգնի

Ֆրանսիան Հնդկաստանի հետ պայմանավորվել է Նյու Դելիին 630 միլիարդ ռուփիի (7,3 միլիարդ դոլար) 26 հատ Rafale Marine կործանիչ վաճառելու շուրջ: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հաղորդել են Հնդկաստանի ռազմածովային ուժերը։

Պայմանագրի ստորագրմանը ներկա են եղել Նյու Դելիում Ֆրանսիայի դեսպան Թիերի Մատուն և Հնդկաստանի պաշտպանության փոխնախարար Ռաջեշ Կումար Սինգհը։ Նաև առցանց ռեժիմով արարողությանը մասնակցել են երկու երկրների պաշտպանության նախարարներ Սեբաստիան Լեկոռնյուն և Ռաջնաթ Սինգհը։

Ապրիլի սկզբին Հնդկաստանի կառավարությունը համաձայնեցրել էր 22 մեկտեղանի և չորս երկտեղանի Rafale Marine գնելու, ինչպես նաև դրանց հետ կապված սպասարկման և անձնակազմի ուսուցման շուրջ համաձայնագիրը։

Ինքնաթիռները կտեղակայվեն հնդկական Vikramaditya և Vikrant ավիակիրների վրա՝ փոխարինելով հնացած ՄիԳ-29Կ-ներին։

Այս միջոցառումը համարվում է ժամանակավոր՝ մինչև Հնդկաստանի կողմից սեփական կործանիչի ստեղծումը։Հնդկաստանը ֆրանսիական ինքնաթիռների առաջին խմբաքանակը պետք է ստանա հինգ տարի հետո, իսկ վերջինը՝ մինչև 2031 թվականը։

Հնդկաստանի ռազմաօդային ուժերն արդեն իսկ ունեն 36 Rafale ինքնաթիռ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930