Արմեն Մարտիրոսյանին պատմել են, որ քաղաքացիները միայն 20 հազար դրամանոցներով էին առևտուր անում
«Բնականաբար, քվեարկեցի այն քաղաքական ուժի օգտին, որը եկել է այն կարգախոսով, որ Երևանում արմատապես պետք է փոխվի կառավարման համակարգը, այդ քաղաքական դաշինքի օգտին քվեարկեցի»,- քիչ առաջ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 6/28 ընտրատեղամասում քվեարկելուց հետո ասաց «Բարև Երևան» դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը, ի պատասխան հարցի՝ ում օգտին եք քվեարկել։ Նա նշեց, որ իր ցանկությունն է, որպեսզի երևանցիները դուրս գան այս թմբիրից, ինչպես փետրվարի 18-ին։ Արմեն Մարտիրոսյանը խոսեց ընտրախախտումների, մասնավորապես, ընտրակաշառքի դեպքերի մասին։ Նա պատմեց, որ երեկ երեկոյան, երբ ինքը առևտուր էր իրականացնում խանութներից, բոլոր խանութների, բենզալցակայանի աշխատողները զարմանքով նշում էին, որ քաղաքացիները միայն 20 հազար դրամանոցներով էին առևտուր անում։ Ա. Մարտրոսյանի խոսքով, խոսակցություններ կային, որ այդ ժամանակ արդեն անընդհատ ահազանգեր էին ստացվում, որ տարածքում ընտրակաշառք են բաժանում։
Մանրամասները և տեսանյութը՝ շուտով։