Գյումրիում 92-ամյա միայնակ կինն ապրում է խարխլված տնակում (տեսանյութ)
«Շիրակ կենտրոնն» իր նախորդ մի շարք հրապարակումներում ու տեսանյութերում բազմիցս է անդրադարձել Գյումրիի շարքից դուրս եկած տնակներում ապրող միայնակ տարեցներին, որոնց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում ու խնամում են հարևանները: Վաղուց նման վիճակում է ապրում նաև 92-ամյա Մանյա Գրիգորյանը: Նրա ամուսինն անհայտ կորել է Հայրենական պատերազմի տարիներին: Մանյա Գրիգորյանը թեև երկրաշարժի հետևանքով երկսենյականոց բնակարան է կորցրել, սակայն պետության կողմից բնակարանի փոխարեն ստացել է բնակարանի գնման վկայագիր` ԲԳՎ, այն էլ բնակարանի համար հատկացված գումարը կորցրել է …
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: