Բաժիններ՝

Խոչընդոտել է լրագրողի աշխատանքին

Լրագրողի պրոֆեսիոնալ գործունեությունը խոչընդոտելու հերթական գործն ընդունվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի վարույթ:

Ըստ մեղադրանքի՝ Հակոբ Ղազարյանը 05.02.2013թ. ժամը 12:30-ի սահմաններում խոչընդոտել է «Հայկական Ժամ» օրաթերթի լրագրող Հերմինե Մանուկյանի Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Ղազարյանից հարցազրույց վերցնելուն և լուսանկարելուն՝ փորձելով լրագրողի ձեռքից վերցնել լուսանկարչական ապարատը, խափանել լրագրողական գործունեությանը:

Հակոբ Ղազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Փաստինֆո

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս